Վաճառվում է 4 սենյականոց դուպլեքս բնակարան՝ 130 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արմեն Տիգրանյան փողոցում` 5 հարկանի քարե շենքի 4-րդ և 5-րդ հարկերում: Այն գտնվում է զրոյական վիճակում, սենյակների բաժանումները կատարված չեն։1 հարկը հարմար է հյուրասենյակի և խոհանոցի համար, իսկ 2 հարկում կարող են լինել ննջասենյակներ։ Յուրաքանչյուր հարկում կան բաց պատշգամբներ, որտեղից բացվում տեսարան` դեպի Ազատության զբոսայգի և Արարատ լեռը։ Յուրաքնչյուր հարկի առաստաղի բարձրությունը 3 մետր է։ Տանիքը թիթեղյա, ամբողջությամբ նոր վերակառուցված։Բնակարանը միացված է ջրամատակարարման և էլկտրամատակարարման ցանցին: Բնակարանի հետ վաճառվում է նաև ավտոտնակ` հավելավճարով: