Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ և արևկող բնակարան՝ 101 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ուլնեցի և Պ. Սևակ փողոցների խաչմերուկում՝ 7 հարկանի քարե շենքի 7-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, նախասրահի և խոհանոցի հատակը ծածկված է սալիկով, իսկ ննջասենյակում և հյուրասենյակում՝ մանրահատակով և լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Տանիքում ունի տարածք` բնակարանի մակերեսի չափով և սեփականաշնորհված ավտոտնակ: