Սայաթ-Նովա պողոտայում՝ Անի Պլազա հյուրանոցի հարևանությամբ, վաճառվում է 4 սենյականոց բնակարան, որը գտնվում է 21 հարկանի նորակառույց շենքի 14-րդ հարկում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 120 քմ։ Բնակարանը մասնակի է նորոգված՝ ներքին հարդարման աշխատանքները գրեթե ավարտված են։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հոսանքի լարերը և ջրի խողովակները անցկացված են, պատերը գաջված են։ Բնակարանի հետ հնարավոր է ձեռք բերել նաև ստորգետնյա կայանատեղ հավելավճարով, իսկ խորդանոցի արժեքը ներառված է գնի մեջ։