Արամի փողոցի վրա՝ նախկին "Մալիբու" սրճարանի հարևանությամբ, վաճառվում է 4 սենյականոց բնակարան, որը գտնվում է 15 հարկանի նորակառույց շենքի 15-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 197.3 ք.մ.։ Այն գտնվում է զրոյական վիճակում, սենյակների բաժանումները կատարված են։ Տեղադրված է երկաթե դուռ, վիտրաժային եվրո պատուհաններ, որից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի այգի։ Յուրաքանչյուր ննջասենյակ ունի իր սանհանգույցը: Առաստաղի բարձրությունը 3.40մ. է: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, հանգստի և ժամանցի վայրերը։ Գնի մեջ ներառված է կայանատեղ` 2 մեքենայի համար նախատեսված և 30 քմ. պահեստային տարածք: