Վաճառվում է 4 սենյականոց բնակարան՝ 197 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Սայաթ-Նովա պողոտայում՝ Անի Պլազա հյուրանոցի հարևանությամբ, 21 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Բնակարանը գտնվում է զրոյական վիճակում։ Պատուհանները տեղադրված են, պատերը գաջված են, հատակը տաքացվող է, ջեռուցման համակարգը կենտրոնացված է։ Ունի 3 բաց պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Սայաթ Նովա պողոտա։ Վաճառքի գինն իր մեջ ներառում է նաև ստորգետնյա կայանատեղին։ Շենքում գործում անվտանգության համակարգ և աշխատակից։