Վաճառվում կամ վարձակալության է տրվում 4 սենյականոց բնակարան՝ 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Նալբանդյան փողոցում՝ Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ, 4 հարկանի քարե շենքի 1-ին հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով և սպասքով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր հանգստի և ժամանցի վայրերը։ Բնակարանը կարող է ծառայել նաև որպես գրասենյակային տարածք։