Վաճառվում է 4 սենյականոց արևկող և ընդարձակ բնակարան՝ 140 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Անտառային փողոցում՝ 6 հարկանի քարե՝ Հատուկ նախագծի շենքի, 3-րդ հարկում: Բնակարանը գտնվում է նորմալ վիճակում, հին վերանորոգում ունի։ Մուտքի դուռը երկաթե է, հատակը ծածկված է մանրահատակով։ Բնակարանն ունի 2 բաց և 1 փակ պատշգամբ, որից բացվում է հիանալի տեսարան դեպի Արարատ լեռ։ Շենքում գործում է վերելակ, մուտքը երկկողմանի է։