Դ. Դեմիրճյան փողոցում վաճառվում է չորս սենյականոց բնակարան՝ 185 ք.մ. մակերեսով։ Այն գտնվում է 9 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում։ Բնակարանը գտնվում է զրոյական վիճակում, սենյակների բաժանումներն արված չեն, սակայն կառուցապատողի կողմից կկատարվի ըստ գնորդի ցանության։ Տեղադրված են եվրոպական արտադրության պատուհաններ, երկաթյա մուտքի դուռ։ Շենքում ջեռուցումն իրականացվում է կենտրոնացված համակարգով։ Նախատեսված է 3 ննջասենյակ, ունի 3 բաց պատշգամբ։ Շենքում գործում է անվտանգության համակարգ և ունի անվտանգության աշխատակից։