Վաճառվում է 4 սենյականոց յուրահատուկ դիզայներական լուծումներով բնակարան ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին՝ 210ք.մ. մակերեսով, որը գտնվում է Թումանյան փողոցում, 14 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նրբաճաշակ վերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով և կերամքգրանիտով։ Բնակարանի ջեռուցումը իրականացվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով։