Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ և կապիտալ վերանորոգված բնակարան, որը գտնվում է Աբովյան և Պուշկին փողոցների խաչմերուկում՝ 12 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 186 քմ,։ Բաղկացած է 1 հյուրասենյակից, 1 խոհանոցից (առանձին), 3 ննջասենյակ (1 ննջասենյակը իր սանհանգույցով և զգեստապահարանով), 1 լվացքասենյակ, 1 նախասրահ, 1 բաց պատշգամբ, 3 սանհանգույց։ Առաստաղի բարձրություն` 3 մետր է։ Ունի տեսարան դեպի Հանրապետության Հրապարակ և Աբովյան փողոց: Շենքն ունի սպասարկման վճար՝ 130.000 դր. և ստորգետնյա ավտոկայանատեղ (սեփականաշնորված)։ Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։