Վաճառվում կամ վարձով է տրվում 4 սենյականոց արևկողմ բնակարան՝ 117 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ, 9 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Այն կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է սալիկով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, ինչպես նաև հատակը տաքացվող է։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է ժամանակակից և նորաձև կահույքով և տեխնիկայով: Հնարավոր է վաճառք կահույքի և տեխնիկայի հետ միասին։