Վաճառվում կամ վարձակալության է տրվում 4 սենյականոց ընդարձակ և հարմարավետ դուպլեքս բնակարան՝ 143 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Զաքյան փողոցում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ, 6 հարկանի քարե շենքի 3-րդ և 4-րդ հարկերում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ 1-ին հարկում գտնվում է հյուրասենյակը և խոհանոցը, իսկ 2-րդ հարկում՝ ննջասենյակներն են և սանհանգույցները։ Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով և սպասքով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր հանգստի և ժամանցի վայրերը։ Շենքի տակ առկա է սեփականաշնորհված ավտոկայանատեղ՝ հավելավճարով։