Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ և լուսավոր բնակարան՝ 198 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Սայաթ-Նովա պողոտայի և Նալբանդյան փողոցների խաչմերուկում՝ 4 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչներ, նախասրահի և խոհանոցի հատակը ծածկված է պրեսգրանիտով, իսկ ննջասենյակների և հյուրասենյակի հատակը՝ կաղնե մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, հատակը տաքացվող է։ Սանհանգույցները պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Վաճառվում է խոհանոցի կահույքի և ներկառուցված պահարանների հետ միասին։ Հնարավոր է վաճառք ողջ գույքի հետ միասին։