Վերին Անտառային փողոցում վաճառվում է 5 սենյականոց դուպլեքս բնակարան, որը գտնվում է 4 հարկանի նորակառույց շենքի 1-ին և 2-րդ հարկերում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 170 քմ։ Բնակարանը գտնվում է վերանորոգման ընթացքում, սենյակների բաժանումներն արված են։ Հոսանքի լարերը անցկացված են։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հյուրասենյակը վիտրաժներով է։ Ունի ստորգետնյա կայանատեղի, ինչպես նաև 70ք.մ մակերեսով հողամաս։