Վաճառվում է 4 սենյականոց բնակարան՝ 95 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Թումանյան և Աբովյան փողոցների խաչմերուկում՝ 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով։ Շենքի բակում ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղ։ Վաճառվում է խոհանոցի կահույքի և ներկառուցված պահարանների հետ միասին։