Վաճառվում է 4 սենյականոց բնակարան՝ 135 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում՝ նախկին "Մալիբու" սրճարանի դիմաց,16 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Բնակարանը եվրո նորոգված է, ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչներ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկով: Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները սալիկապատված են, հագեցած են սանտեխնիկայով: Վաճառվում է ողջ գույքի և տեխնիկայի հետ միասին։