Վաճառվում կամ վարձակալության է տրվում 4 սենյականոց շքեղ և գեղեցիկ կահավորված դուպլեքս բնակարան՝ 180 ք.մ. մակերեսով, որը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Մաշտոց և Ա. Իսահակյան փողոցումների խաչմերուկում` Լորանժ սրճարանի և Նաիրի կինոթատրոնի մոտ, 4 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է և ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հյուրասենյակի և խոհանոցի հատակը ծածկված է պրեսգրանիտով, իսկ ննջարաններինը՝ մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով,։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Բնակարարնն ունի նաև բաց պատշգամբ։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: