Պարոնյան փողոցում վաճառվում է 3-ը ձևափոխած 4 սենյականոց բնակարան՝ 89 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 4 հարկանի` ստալինյան նախագծի քարե շենքի 4-րդ հարկում։ Առաստաղը բարձր է: Բնակարանը կապիտալ վերանորոգվել է և դեռևս չի բնակեցվել: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով և անհատական ջեռուցման համակարգով, տեղադրված են եվրո պատուհաններ և օդորակիչ։ Խոհանոցը կահավորված է հարմարավետ, համալրված է կենցաղային տեխնիկայով։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Մոտակայքում են գտնվում խանութները, բոլոր հանգստի և ժամանցի վայրերը։