Վաճառվում է 4 սենյականոց բնակարան՝ Աբովյան փողոցում, քաղաքի կենտրոնում։ Գտնվում է 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում։ Ընդհանուր մակերեսը 97 քմ է: Բնակարանը նորմալ վիճակում է, սենյակները ընդարձակ են ու հարմարավետ: Տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով, ունի անհատական ջեռուցման համակարգ: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով, առկա է լոգախցիկ։ Բոլոր սենյակներն ունեն բնական լուսավորություն։ Հարևանությամբ կան բազմաթիվ խանութներ, ժամանցի վայրեր, բանկեր։