Մարշալ Բաղրամյան պողոտայում, 1-ին գծում, Օպերայից ոչ հեռու վաճառվում է 4 սենյականոց ջերմ միջավայրով, եռակողմ տեսարաններով լուսավոր բնակարան` 160 քմ մակերեսով, որը գտնվում է 10 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է ջեռուցման համակարգ, հատակը ծածկված է որակյալ մանրահատակով և սալիկներով: Առկա է 3 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով: Ննջարաններից մեկում կա սանհանգույց, մյուսն ունի ֆրանսիական պատշգամբ: Բնակարանը կահավորված է թանկարժեք գույքով և տեխնիկայով: Կա բաց պատշգամբ: Բնակարանից բացվում են հիասքանչ տեսարաններ դեպի քաղաք: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ, ունի շատ լավ դիրք, մոտ է Սարյանի այգին, Կասկադ համալիրը, բոլոր խանութներն ու ժամանցի վայրերը: Վաճառվում է ամբողջ գույքով և տեխնիկայով, նաև ստորգետնյա ավտոկայանատեղիի հետ միասին: