Սայաթ-Նովա պողոտայում՝ քաղաքի լավագույն հատվածներից մեկում վարձով է տրվում կամ վաճառվում 4 սենյականոց նորաոճ բնակարան` 119 քմ մակերեսով, որը գտնվում է 10 հարկանի մոնոլիտ շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը պատված է լամինատով և սալիկներով։ Խոհանոցը և հյուրասենյակը ստուդիո են, խոհանոցը կահավորված է՝ համալրված է տեխնիկայով: Ընդհանուր բնակարանը հարմարավետ կահավորված է և ապահովված է կենցաղային անհրաժեշտ պարագաներով: Սանհանգույցը երեսպատված է կերամիկական սալիկներով՝ հագեցած որակյալ սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Շենքն ունի փոխված վերելակ, մոտակայքում են լավագույն բուտիկներն ու սուպերմարկետները: