Վաճառվում է կամ վարձակալությամբ է տրվում 4 սենյականոց բնակարան՝ Բուզանդ փողոցում, որը գտնվում է 17 հարկանի մոնոլիտ շենքի 3-րդ հարկում և զբաղեցնում է 169,7քմ մակերես։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված են եվրո պատուհաններ, ունի անհատական ջեռուցման համակարգ, սանհանգույցը սալիկապատ է։ Ընդհանուր բնակարանը հարմարավետ կահավորված է, ունի գեղեցիկ ինտերիեր: Առկա են 2 բաց պատշգամբ, որից մեկի տեսարանը դեպի այգին է։ Բնակարանը ունի ավտոկայանատեղի, որը վաճառվում է՝ հավելավճարով։ Հարևանությամբ գտնվում է Երևան Սիթի սուպերմարկետը, Մալիբու այգին, կան բազմաթիվ խանութներ, սրճարաններ, ժամանցի վայրեր։