Վաճառվում է 4 սենյականոց յուրահատուկ դիզայնով և գեղեցիկ կահավորված ընդարձակ բնակարան՝ 160 ք.մ. մակերեսով, որը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում` Օպերայի հարևանությամբ, 10 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով: Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով, լի է ներկառուցված պահարաններով։ Բոլոր սենյակների պատուհանները վիտրաժներով են։ Ավտոմեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր: Վաճառքի գնի մեջ ներառված է նաև ստորգետնյա ավտոկայանատեղին: