Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 174 քմ մակերեսով, որը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Պուշկինի փողոցում, Հյուսիսային պողոտայի հարևանությամբ, 9 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգվել է` 10 տարի առաջ: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, ջեռուցումն ու հովացումն իրականացվում է կենտրոնացված համակարգով: Ընդհանուր բնակարանը լուսավոր է և հարմարավետ կահավորմամբ: Սանհանգույցները պատված են սալիկներով, հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով: Հատակը պատված է կաղնու մանրահատակով: Բնակարանն ունի 3 բաց պատշգամբ՝ քաղաքի գեղեցիկ տեսարաններով: Հարևանությամբ են բոլոր ենթակառույցները և ժամանցի վայրերը: Բնակարանը վաճառվում է ստորգետնյա ավտոկայանատեղիի հետ միասին: