Մ. Մաշտոցի և Թումանյան փողոցների հատվածում, Օպերայի հարևանությամբ վաճառվում է կամ վարձակալության է տրվում 4 սենյականոց լուսավոր և ընդարձակ բնակարան՝ 140 քմ մակերեսով, որը գտնվում է 14 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 6-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է, ունի ինքնատիպ դիզայներական լուծումներով ինտերիեր։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ 2 սանհանգույցները սալիկապատված են, հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով: Բնակարանը նրբաճաշակ կահավորված է, համալրված է տեխնիկայով և բոլոր պարագաներով, ունի լվացքի սենյակ, բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Շենքում գործում են բարձրորակ վերելակներ, ապահովված է անվտանգության համակարգով: Մոտակայքում են գտնվում խանութները, բանկերը և լավագույն ժամանցի վայրերը։