Քաղաքի կենտրոնում՝ Լեոյի փողոցում վաճառվում է 4 սենյականոց լուսավոր բնակարան 220 քմ մակերեսով, որը գտնվում է 17 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն ու հովացումը կատարվում է կենտրոնացված համակարգով: Հատակը պատված է բարձրորակ լամինատով, 2 ննջասենյակները masterbedroom են՝ իրենց սանհանգույցներով, բոլոր սանհանգույցները երեսպատված են կերամիկական սալիկներով՝ համալրված են սանտեխնիկայով: Բնակարանում կա 5 բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարաններով: Նաև ունի հարմարավետ լվացքասենյակ: Նույն հարկաբաժնում առկա է պահեստային հատված: Վաճառվում է ներկառուցված գույքով միայն: Շենքն ունի գեղեցիկ շքամուտք, ընդունարան, անվտանգության համակարգ` աշխատակցով, բարձրորակ վերելակներ: Մոտակայքում են սրճարաններն ու ժամանցի վայրերը: 25000 $ հավելավճարով կվաճառվի նաև ստորգետնյա ավտոկայանատեղին: