Մոսկովյան փողոցում, Օպերայի և Կասկադ համալիրի հարևանությամբ վաճառվում է յուրահատուկ գեղեցկությամբ, ընդարձակ ու լուսավոր 4 սենյականոց բնակարան, որը գտնվում է նորակառույց 8 հարկանի մոնոլիտ շենքի 6-րդ հարկում: Բնակարանը բարձրորակ նյութերով կապիտալ նորոգված է, սենյակները բարձրաճաշակ պարզությամբ կահավորված են, ամեն ինչ ներդաշնակ է ու աչք շոյող: Ապահովված է թանկարժեք գույքով ու տեխնիկայով: Տեղադրված են բարձրորակ եվրո պատուհաններ: Ջեռուցումն ու հովացումը կենտրոնացված են: Բոլոր ննջասենյակներն ունեն իրենց սանհանգույցներն ու զգեստասենյակները: Առկա է լվացքատուն: Սանհանգույցները երեսպատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով և վաննայով: Բնակարանն ունի մի քանի բաց պատշգամբ` հիասքանչ տեսարաններով: Շենքում գործում է բարձրորակ վերելակ, ունի անվտանգության համակարգ: Մոտակայքում են մայրաքաղաքի լավագույն ժամանցի վայրերը, բանկերն ու ու խանութները: