Վաճառվում է 4 սենյականոց` 160 քմ մակերեսով հարմարավետ բնակարան Հյուսիսային պողոտայում` 11 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Բնակարանը բարձրորակ նյութերով կապիտալ վերանորոգված է, գեղեցիկ և նրբաոճ կահավորված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, ունի անհատական ջեռուցման և հովացման համակարգեր: Հատակը ծածկված է որակյալ մանրահատակով և սալիկներով: Առկա է 2 լոգասենյակ, որոնք երեսպատված են եվրոպական արտադրության սալիկներով՝ հագեցած են անհրաժեշտ սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Բնակարանն ունի խորդանոց, 2 բաց պատշգամբ: Շենքում գործում է անխափան վերելակ, կա անվտանգության համակարգ: Մոտակայքում են քաղաքի լավագույն սրճարաններն ու խանութները: Վաճառվում է ներկառուցված պահարանների հետ միասին: