Քաղաքի լավագույն հատվածում` Հյուսիսային պողոտայի և Պուշկին փողոցի խաչմերուկում, վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 169 քմ և գտնվում է 8 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 5-րդ հարկում: Բնակարանը գտնվում է 0-ական վիճակում, պատերը գաջված և հարթեցված են, տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 3 ննջասենյակից, 3 սանհանգույցից և 3 բաց պատշգամբից, որոնցից բացվում են գեղեցիկ տեսարաններ: Շենքում առկա է կենտրոնացված ջեռուցման համակարգ, գործում է վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով: Մոտակայքում են բոլոր անհրաժեշտ խանութները, բանկերը, ենթակառուցվացքները, հանգստի և ժամանցի վայրերը։