Վերին Անտառային փողոցում՝ վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 144.4 քմ: Այն գտնվում է 6 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի բարձր` 1-ին հարկում: Բնակարանը կապիտալ նորգված է և չբնակեցված: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցումը անհատական է: Տեղադրված է եվրո պատուհաններ, երկաթե դուռ, հատակը ծածկված է որակյալ լամինատով։ Սանհանգույցները սալիկապատված են։ Շենքն ապահովված է անվտանգության համակարգով, ունի ավտոլվացման կետ, ավտոկայանտեղի, խաղահրապարակ, կանաչապատ և բարեկարգ բակ, ինչպես նաև տանիքում նախատեսված է տարածք՝ որտեղ կարելի է հիանալի ժամանակ անցկացնել։