Ս. Կապուտիկյան փողոցում՝ նախագահական նստավայրի և ազգային ժողովի հարևանությամբ, վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ բնակարան, որը գտնվում է 8 հարկանի շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է նրբաճաշակ և ինքնատիպ ոճով։ Ընդհանուր մակերեսը կազմում է 140 ք.մ.։ Տեղադրված են որակյալ եվրո պատուհաններ, միջսենյակային փայտից դռներ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկով: Ջեռուցում և հովացումը անհատական է: Լոգասենյակները երկուսն են, կա նաև ևս մեկ առանձին սանհանգույց: Միջանցքը լի է ներկառուցված պահարաններով: Բոլոր սենյակները շատ լուսավոր են: Շենքը գտնվում է քաղաքի կենտրոնում, սակայն շատ հանգիստ ու անաղմուկ հատվածում, անմիջապես հարևանությամբ կա այգի, խանութներ, ժամանցի վայրեր և 200 մետր հեռավորության վրա է "Բաղրամյան" մետրոյի կայանը: Բնակարանը վաճառվում է ներկառուցված կահույքի և տեխնիկայի հետ միասին: