Վաճառվում կամ վարձով է տրվում դուպլեքս բնակարան Աբովյան փողոցի վրա՝ Սախարովի հրապարակի մոտակայքում, նորակառույց 10 հարկանի շենքի 9-րդ և 10-րդ հարկերում։ Բաղկացած է չորս սենյակից, ընդհանուր զբաղեցնում է 269 քմ. մակերես։ Բնակարանը վերանորոգված է համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Տեղադրված է ժամանակակից կահույք և տեխնիկա։ Սենյակները ընդհարձակ են և արևոտ։ Ունի մեծ բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի քաղաք։ Բնակարանի ջեռուցումը և հովացումը անհատական է: Հատակը, դռները և առաստաղը կաղնու փայտից են: Մի քանի քայլ հեռու մետրոն է, Հանրապետության հրապարակը, բազմաթիվ խանութներ, ժամանցի վայրեր։ Բնակարանի հետ առկա է նաև ստորգետնյա ավտոկայանատեղ: