Տերյան և Արամի փողոցների խաչմերուկում վաճառվում է 4 սենյականոց շքեղ վերանորոգված և կահավորված բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 206 քմ.: Այն գտնվում է 10 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցման և հովացման համակարգը անհատական է։ Ողջ կահույքը նոր է և բարձր որակի։ Հատակը ծածկված է պրեսգրանիտով և մանրահատակով: Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ, ժամանցի և մշակութային կենտրոններ, սուպերմարկետներ, բանկեր: Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: