Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ և լուսավոր բնակարան՝ 210 ք.մ. մակերեսով, որը գտնվում Թումանյան փողոցում՝ Բրյուսովի անվան ինստիտուտի հարևանությամբ, 4 հարկանի քարե շենքի 4-րդ և 5-րդ հարկերում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցները պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են գեղեցիկ կահույքով, լի է ներկառուցված պահարաններով։ Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ` փողոց և բակ բացվող: