Վաճառվում է 4 սենյականոց յուրահատուկ դիզայնով, գեղեցիկ, նրբաճաշակ և նմանը չունեցող ընդարձակ բնակարան՝ 140 ք.մ. մակերեսով, որը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում՝ Պուշկին փողոցի խաչմերուկում, 11 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ շքեղ նորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտների։ Բոլոր սենյակների պատուհանները վիտաժային են, հատակը ամբողջությամբ պատված է բնական քարով: Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Լոգասենյակները և սանհանգույցները սալիկապատված են թանկարժեք սալիկներով։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից և ինքնատիպ կահույքով, լի է ներկառուցված պահարաններով։ Ունի առանձին լվացքասենյակ: Բնակարանի գինն իր մեջ ներառում է ողջ կահույքն ու տեխնիկան: