Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 135 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մ. Մաշտոցի պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում, 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված բարձրակարգ և որակյալ նյութերով: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով և պրեսգրանիտով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Ունի բաց պատշգամբ` դեպի պողոտա բացվող: Բնակարանը վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, սուպերմարկետներ, ժամանցի վայրեր: