Վաճառվում կամ վարձով է տրվում 4 սենյականոց բնակարան` 140 ք.մ. մակերեսով, որը գտնվում է հյուսիսային Պողոտայում, 8 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Բնակարանի ջեռուցում և հովացումը կատարվում է կենտրոնացված համակարգով։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։