Սայաթ Նովա և Չարենց փողոցների խաչմերուկում, 18 հարկանի էլիտար նորակառույց շենքի 18-րդ հարկում, վաճառվում կամ վարձով է տրվում 4 սենյականոց ընդարձակ պենտհաուս բնակարան: Եվրոպական չափանիշներով կապիտալ վերանորոգված, բարձրաճաշակ ինտերիերով այս արևկող բնակարանը ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, տեղադրված է ջեռուցման անհատական համակարգ, անցկացված են ինտերնետ կապ և կաբելային հեռուստատեսություն: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավարված են հարամարվետ և ժամանակակից կահույքով, բնակարանը հագեցած է բարձրակարգ կենցաղային տեխնիկայով և սանտեխնիկայով: Բոլոր կողմերից ունի ընդարձակ պատշգամբներ, որոնցից բացվում է Երևան քաղաքի և Արարատ լեռան գեղատեսիլ տեսարաններ, ինչպես նաև ունի ընդարձակ տերասսա, որտեղ առկա է խորովածանոց: Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, ռեստորաններ, այգիներ, ինչպես նաև դպրոց և մանկապարտեզ: Բնակարանի գինն իր մեջ ներառում է ողջ կահույքն ու տեխնիկան։