Նոր Նորքի առաջին զանգվածում՝ Ջուղա փողոցում, վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ բնակարան։ Այն գտնվում է 5 հարկանի շենքի 2-րդ հարկում և զբաղեցնում 107 քմ մակերես։ Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված են եվրո պատուհաններ, երկաթե դուռ, հատակը ծածկված է պրեսգրանիտով։ Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով, բոլոր սենյակներում տեղադրված են օդորակիչներ։ Հատակը տաքացվող է։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով։ Բնակարանն ունի բաց պատշգամբ: