Մոլդովական փողոցում վաճառվում է 4 սենյականոց բնակարան՝ 97 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է և ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչներ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով և պրեսգրանիտով, որը տաքացվում է։ Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ։ Միջանցքը լի է ներկառուցված պահարաններով։ Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։