Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ բնակարան` 141 քմ մակերեսով, որը գտնվում է 16 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 10-րդ հարկում` Գայի պողոտայի և Լվովյան փողոցի խաչմերուկում: Բնակարանը գտնվում է զրոյական վիճակում` պատերը գաջված են և հարթեցված, սենյակների բաժանումները կատարված են, տեղադրված են վիտրաժե պատուհաններ: Առկա է 2 սանհանգույց: Բնակարանն ունի հարմար դիրք, գեղեցիկ լուսավորություն, բաց պատշգամբ և հիանալի տեսարան: Շենքը գտնվում է առաջին գծի վրա, ունի 2 վերելակ, անվտանգության համակարգ: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, բանկերը, դպրոցը և տրանսպորտի կանգառները: