Վաճառվում է գեղեցիկ ոճով վերանորոգված 4 սենյականոց բնակարան` 117 ք.մ. մակերեսով, Նոր Նորք համայնքի Լվովյան փողոցում, 15 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 14-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, կահավորված ժամանակակից կահույքով և հագեցած տեխնիկայով: Հատակը ծածկված է մանրահատակով, սանհանգույցները` բարձրորակ սալիկներով: Բնակարանը ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Ունի հյուրասենյակ, խոհանոց, 3 ննջասենյակ, 2 լոգասենյակ, մեկում տեղադրված է լոգախցիկ, մյուսում` վաննա: Ունի նաև 2 բաց պատշգամբ և տեսարան դեպի այգի։ Մոտակայքում կա կանգառ, խանութներ, բանկեր և դեղատներ: Շենքի մուտքը բացվում է կոդով, առկա է 2 վերելակ: