Վերին Անտառային փողոցում՝ վաճառվում է 4 սենյականոց բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 140 քմ.: Այն գտնվում է 5 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցումը անհատական է: Տեղադրված է եվրո պատուհաններ, երկաթե դուռ, հատակը ծածկված է որակյալ մանրահատակով։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով։ Ունի 2 ընդարձակ պատշգամբ՝ լոջջա։ Շենքն ունի անվտանգության համակարգ, ավտոկայանտեղ, խաղահրապարակ, կանաչապատ և բարեկարգ բակ։ Բնակարանը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։