Վաճառվում է 4 սենյականոց բնակարան՝ 163.7 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում՝ 11 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և պրեսգրանիտով: Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Սանհանգույցները երեքն են, որոնցից մեկը ննջասենյակի հետ է: Բնակարանն ունի արևկող դիրք, բաց պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի քաղաքի կենտրոնը և Արարատ լեռը։ Շենքն ունի ստորգետնյա կայանատեղ։ Բնակարանը վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։