Բնակարանը ձևավորվել է հայտնի դիզայների կողմից՝ ուլտրաժամանկակից մեթոդով՝ նորագույն շինարարկան հումքով։ Բնակարանում տեղադրված է օդափոխման նորագույն համակարգ, որը հնարավորություն է տալիս ամեն սենյակում ունենանալ ցանկալի ջերմաստիճան։ Ունի երկու պատշգամբ, որոնցից մեկը նայում է դեպի Պռոշյան փողոց, իսկ մյուսը, որը ունի 14 մետր երակարություն, նայում է դեպի Հրազդանի կիրճ և որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Մասիս սարը։ Պատշգամբները լիովին վերանորգված են և կահավորված են ծղոտից կահույքով։ Բնակարանում կա 3 սանհանգույց, որոնք բոլորը սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով: Բոլոր երեք ննջասենյակներում կան հանդերձարաններ, դարակներ ու սեղաններ, որոնք բացվում են BLUM համակարգի միջոցով: Մեծ ննջասենյակի king size մահճակալի վրա տեղադրված է հատուկ օրթոպեդիկ մատրաս Ամերիկյան ատադրության: Այս սենյակը նաև ունի իր առանձին հանդերձարանը: Բնակարանի պատուհանագոգերը մարմարից ու գրանիտից են: Ամեն սենյակում կա հեռուստացույց: Հյուրասենյակում կա տնային կինոթատրոն: Խոհանոցում տեղադրված են օդամաքրման իտալական համակարգ, սենսորային էլեկտրական պլիտա, աման լվանալու մեքենա, 2 սառնարան և աղբը մանրացնող սարք: Հյուրասենյակին կից լոգասենյակում տեղադրված է գերմանական լվացքի մեքենա: Տրամադրվում են երկու ստորգետնյա ավտոկայանատեղի: