Անտառային փողոցում, քաղաքի էկոլոգիապես մաքուր թաղամասերից մեկում վաճառվում է 4 սենյականոց գեղեցիկ և ընդարձակ եվրո վերանորոգված 4 սենյականոց բնակարան` ընդհանուր մակերեսը կազմում է 166.1 քմ և գտնվում է 9 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 6-րդ հարկում: Ունի հիանալի տեսարաններ դեպի ամբողջ քաղաքը և Արարատ լեռը: Բնակարանը բարձրորակ նյութերով է վերանորգվել, կահավորված է բարձրարժեք կահավորանքով, ապահովված է բրենդային որակյալ կենցաղային տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, ջեռուցումն իրականացվում է կենտրոնացված համակարգով, առկա են օդորակիչներ: Հատակը կաղնե մանրահատակ է, ունի նաև տրավերտինե ծածկ: Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են և ապահովված են որակյալ սանտեխնիկայով: Կան ներկառուցված պահարաններ: Բնակարանն ունի զգեստասենյակ և 2 պատշգամբ` բաց և փակ` գեղեցիկ տեսարաններով: Շենքում գործում են բարձրորակ վերելակներ, կա ստորգետնյա ավտոկայանատեղի և անվտանգության համակարգ: Կենտրոն և Օպերայի տարածք ոտքով 10 րոպեում կարելի է հասնել: Գնի մեջ ներառված է ամբողջ գույքն ու տեխնիկան (մասնակի): Վաճառվում է նաև ավտոկայանատեղին` հավելավճարով: