Ռաֆայել Իսրայելյան փողոցում՝ վարձակալության է տրվում կամ վաճառվում 4 սենյականոց բնակարան, որը գտնվում է 4 հարկանի քարե շենքի 1 հարկում և զբաղեցնում է 79 քմ մակերես: Բնակարանի առաստաղները բարձր են, այն կոսմետիկ վերանորոգված է, ջեռուցվում է գազի կաթսայով: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Սենյակները և խոհանոցը կահավորված են, համալրված են անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Լոգասենյակն ու սանհանգույցը սալիկապատված են, ապահովված են սանտեխնիկայով: Բնակարանի մուտքը առանձին է, առկա է բացօթյա կայանատեղի: Հարևանությամբ են գտնվում բազմաթիվ խանութներ, սրճարաններ և ժամանցի վայրեր: