Վերին Անտառային փողոցում, Կասկադ համալիրի հարևանությամբ վաճառվում է կամ վարձակալության է տրվում կապիտալ եվրո վերանորոգված 4 սենյականոց ընդարձակ լուսավոր բնակարան` 115 քմ մակերեսով։ Բնակարանն ունի յուրահատուկ նրբաճաշակ ինտերիեր, կահավորված է բարձրորակ գույքով և տեխնիկայով: Տեղադրված է ջեռուցման և հովացման (ֆանկոլ) համակարգ, հատակը երեսպատված է փայտյա մանրատախտակով և տաքացվող սալիկներով: Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով: Ունի բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Շենքն ունի ընդունարան, ապահովված է անվտանգության համակարգով: Բնակելի համալիրը տեղակայված է Երևան քաղաքի լավագույն հատվածներից մեկում՝ ունի իր լողավազանը, ապահովված է անվտանգության համակարգով: 10 րոպեյում ոտքով հնարավոր է հասնել կենտրոն: Վաճառվում է ամբողջ գույքով: