Ռոստոմի փողոցում վաճառվում է 4 սենյականոց լուսավոր ու կոկիկ դուպլեքս բնակարան 162 քմ մակերեսով, որը գտնվում է 10 հարկանի նորակառույց շենքի 9/10-րդ հարկերում: Բնակարանը կապիտալ նորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, վիտրաժային պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով և սալիկներով: Առկա է 3 սանհանգույց, որոնցից մեկը ննջասենյակում է, սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով, ապահովված են բարձրորակ սանտեխնիկայով, տեղադրվել է լոգախցիկ և վաննա: Սենյակները և խոհանոցը կահավորված են նրբաճաշակ ոճով, հագեցած են կենցաղային տեխնիկայով: Բնակարանն ունի զգեստասենյակ, 2 բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարաններով: Շենքում գործում են բարձրորակ վերելակներ, կա անվտանգության համակարգ, ունի խնամված բակ` խաղահրապարակով: Մոտակայքում կան խանութներ, դպրոց և ժամանցի վայրեր: Հավելավճարով վաճառվում է նաև ատորգետնյա ավտոկայանատեղին: