Սարալանջ փողոցում վաճառվում է 175 քմ մակերեսով 4 սենյականոց բնակարան, որը գտնվում է նորակառույց 11 հարկանի շենքի 10-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված և չբնակեցված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, վիտրաժային պատուհաններ: Ջեռուցումը անհատական է՝ գազի կաթսայի միջոցով: Հյուրասենյակը և խոհանոցը միասին են՝ ստուդիո ոճի մեջ, խոհանոցում առկա է նորաոճ խոհանոցային կահույք: Հատակը սալիկապատ է, ննջարանները՝ լամինատապատ: Բնակարանն ունի 3 սանհանգույց, որոնք երեսպատված են կերամիկական սալիկներով, համալրված են անհրաժեշտ սանտեխնիկայով, առկա է լոգախցիկ, բնակարանում կա նաև լվացքասենյակ: Բաց պատշգամբը ընդգրկում է բնակարանի ամբողջ երկայնքը և ունի հրաշալի տեսարան դեպի մայրաքաղաք` ընդհանուր 3 -ն են: Ննջասենյակներից կա մուտք դեպի բաց պատշգամբ: Շենքում գործում են անխափան աշխատող վերելակներ, լողավազան` շենքի բնակիչների համար: Գնի մեջ ներառված է 1 ավտոմեքենայի համար նախատեսված ստորգետնյա կայանատեղի: